ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Այսօր երեկոյան և վաղը՝ տեղումներ

Այսօր երեկոյան և վաղը՝ տեղումներ
04.12.2019 | 13:40

Այսօր երեկոյան, վաղը շրջանների մեծ մասում, Երևանում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը վաղը ցերեկը, դեկտեմբերի 6-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա 230 բեռնատար:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ